Պարտականություններ
- Ընդունել, վերլուծել և լուծել օգտատերերի խնդիրները;
- Սարքին պահել հաճախորդների տեխնիկական և ծրագրային ապահովումները և համակարգչաին ցանցը;
- Խորհրդատվություն իրականացնել օգտատերերին ծրագրերի և սարքավորումների աշխատանքի վերաբերյալ;
- Իրականացնել հաճախորդների աջակցում, ինչպես հեռահար այնպես էլ տեղում;
- Ապահովել աջակցում հեռախոսով և էլեկտրոնային եղանակով;
Պահանջներ
- Քոլեջի կամ համալսարանի տեխնիկական կրթություն;
- Համապատասխան փորձ համակարգային ադմինիստրացիայում և տեխնիկական աջակցության մեջ;
- Լավ թիմակից լինելու ունակություն;
- Խնդիրների արագ լուծման ունակություն;
- Ծանոթություն Linux (Ubuntu, Debian Server) և Windows Server համակարգերին;
- Համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման փորձ;
- TCP/ IP, DNS, DHCP, երթուղում (routing), լարային և անլար տվյալների փոխանցման տեխնոլոգիաների իմացություն;
- Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade) և սարքին պահելու փորձ;
- Տվյալների արխիվացման և վերականգնման փորձ;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքային փորձ;
- Ծանոթություն վիրտուալիզացիայի և ամպային տեխնոլոգիաների հետ;
- HTML-ի, MS Word-ի և Excel-ի բազային իմացություն;
- Հայերենի ազատ իմացություն, տեխնիկական անգլերենի և ռուսերենի իմացություն։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: