Նկարագրություն
Santafe cafe և Pahest33 բար-ռեստորանը փնտրում է փորձառու Ավագ Հրուշակագործի՝ մեր թիմի շարքերը համալրելու և ռեստորանի յուրօրինակ «քաղցրությունն» ապահովելու համար:
Մեր ակնկալիքն է ՝
- Աղանդեր պատրաստելու Ձեր հմտության և ստեղծագործականության զուգակցումով, ապահովել ռեստորանի ճաշացանկում առկա տեսականու պատրաստումը՝ յուրովի մոտեցմամբ, և, իհարկե, Ձեր իսկ կողմից առաջարկվող հետաքրքիր, չկրկնվող, համեղ աղանդների նոր տեսականու ավելացում կատարելով ճաշացանկում:
- Մեր իդեալական թեկնածուն պետք է գերազանց տիրապետի խոհարարական արվեստին՝ պահպանելով առողջության, անվտանգության և հիգիենայի ստանդարտները և անսահման սեր ներդնի իր ստեղծած արվեստում:
Պարտականություններ
- Պատրաստել աղանդեր (տարբեր տեսակի տորթեր, թխվածքաբլիթներ) ավանդական և ժամանակակից բաղադրատոմսերի համաձայն:
- Ստեղծել նոր հետաքրքիր աղանդեր՝ ճաշացանկը թարմացնելու և հյուրերի հետաքրքրությունը ներգրավվելու համար
- Իրականացնել աղանդերի յուրօրինակ ձևավորում և մատուցում
- Սառնարան դրվող մթերքի համապատասխան փաթեթավորում և ժամկետավորում, ժամկետների վերահսկողություն,
- Անհրաժեշտ բաղադրիչների, մթերային պահանջագրի կազմում և ներկայացում,
- Ստացված ապրանքների որակի վերահսկում։
Պահանջներ
- Հրուշակագործի փորձի առկայություն առնվազն 3-5 տ
- Սանիտարահիգենիկ նորմերի, սննդի պատրաստման և թխման տեխնիկաների, եղանակների և կանոնների գերազանց տիրապետում
- Սահմանափակ բաղադրիչներով թխվածքների պատրաստման պրակտիկ գիտելիքներ (ինչպիսիք են օրինակ առանց շաքարի, առանց գլյուտենի պատրաստվող աղանդեր)
- Տարբեր տեսակի խմորի, քսուքների, միջուկների պատրաստման եղանակների իմացություն
- Խոհարարական արվեստի, աղանդերի թխման, արտերկրում վերապատրաստման դասընթացների առկայությունը կդիտվի առավելություն
- Ուշադրություն մանրուքներին
- Կազմակերպչական և ստեղծագործական ունակություններ
- Մասնագիտական ոլորտում զարգանալու ձգտում և մշտապես սովորելու ու նորարություն իրականացնելու անսահման մեծ ցանկություն
Հավելյալ նշումներ
Մենք հոգ ենք տանում մեր թիմակիցներին և առաջարկում ենք՝
- Առողջ և ջերմ աշխատանքային միջավայր
- Տարեկան բոնուսներ
- Վերապատրաստման հնարավորություն
- Ժամանակակից և գերհագեցած սարքավորումներով առանձնացված աշխատանքային տարածք
- Բենեֆիթ քարտ
- 50% զեղչ ընկերության արտադրանքից օգտվելու համար
Եթե գտնում եք, որ սա հենց այն առաջարկն է, որին սպասում եք և Ձեր հմտություններով համապատասխանում եք մեր պահանջներին, ապա ուղղարկեք Ձեր CV-ն:
Շնորհակալ ենք Ձեր տրամադրած ժամանակի համար: Բոլոր հայտերը կուսումնասիրվեն, միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Աշխատանքային օրեր և ժամեր