Լրագրության կրթական ծրագրի պատասխանատու

Եվրասիա միջազգային համալսարան

Industry: RD, Science

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 2/13/2021

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն, գիտական աստիճան, կոչում (ցանկալի է)
  • Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում

Հատուկ գիտելիքներ

  • Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
  • Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչներին տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն

Հատուկ հմտություններ և կարողություններ

  • Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
  • Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
  • Նախագծերի պլանավորման և իրականացման կարողություն
  • Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն

Պարտականություններ

  • Աջակցել ամբիոնի վարիչին ամբիոնը համալրել բարձր որակավորում ունեցող հիմնական և պայմանագրային կադրերով, նպաստել երիտասարդ դասախոսների մասնագիտական աճին։
  • Մշակել և Գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել մասնագիտական կրթական ծրագրերի փաթեթները, սահմանված պարբերականությամբ գնահատելով դրանց արդյունավետութ­յունն ու վերանայման առաջարկներ ներկայացնելով։
  • Գործատուներից հավաքագրել թիրախային հետազոտական թեմաներ և ներկայացնել ուսանողական հետազոտությունների (ավարտական աշխատանք, թեզ և այլն) համար։
  • Յուրաքանչյու կիսամյակի սկզբում գնահատել և ամբիոնի վարիչի հաստատմանը ներկայացնել առարկայական ծրագրերի օրացուցաթեմատիկ պլանները՝ իրականացնելով ընթացիկ վերահսկողություն դրանց պատշաճ իրականացման նպատակով։
  • Կազմակերպել և իրականացնել պլանավորված և չպլանավորված դասալսումներ՝ արդյունք­ները հասանլեի դարձնելով ամբիոնի վարիչին և դասախոսներին (անհատապես)։
  • Վերլուծել և գնահատել ստուգարքների և քննությունների արդյունքները, ներկայացնել առաջարկություններ ուսման որակի բարձրացման ուղղությամբ:
  • Մասնակցել բուհի ընդունելության ծրագրի մշակման և իրականացման գործընթացներին՝ աջակցելով Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի աշխատակիցներին:
  • Ակտիվ երկկողմանի համագործակցություն հաստատել գործատուների հետ:
  • Աջակցել ամբիոնի վարիչին մշակել և իրականացնել համալիր ծրագիր ուսանողների գործնա­կան հմտությունների զարգացման նպատակով։
  • Հետևել դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, երիտասարդ մասնագետներով ամբիոնի համալրմանը:
  • Ամբիոնի վարիչի հետ համատեղ՝ ուսանողության համար կազմակերպել արտալսարանային սեմինարներ` միտված գործնական և փափուկ հմտությունների զարգացմանը՝ ներգրավելով ամբիոնի դասախոսներին, ոլորտի գործարաներին և գիտնականներին:
  • Պայմանավորվածություն ձեռք բերել կազմակերպությունների ղեկավարության հետ ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու համար՝ թիրախում ունենալով կրթական ծրագրերի հիմնական ուղղությունները:
  • Մասնակցել որակավորման բարձրացմանը ուղղված միջոցառումներին:
  • Համակարգել համալսարանի Մեդիա լաբորատորիան (media lab)՝ ծառայեցնելով ինչպես լրագրության, այնպես էլ այլ ամբիոնների համար, էլէկտրոնային ռեսուրսների ստեղծմանը։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: