Նկարագրություն
Մարզաառողջարարական և հյուրանոցային համալիրում աշխատանքի է հրավիրվում տնօրեն:
Պարտականություններ
- Տնօրեն կառավարում է համալիրի ամբողջ աշխատանքը,
- Ղեկավարել և արդյունավետ կազմակերպել համալիրի աշխատանքները,
- Կոմերցիոն ռազմավարության և կոմերցիոն նախագծերի մշակում, իրականացում և վերահսկում,
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, զարգացնել ընկերության եկամտաբերությունը, ապահովել ոժեղ մրցունակ դիրք
- Մշակել կազմակերպության վաճառքների ռազմավարությունը, և համակարգել աշխատանքների բիզնես գործընթացները,
- Կազմակերպել և ապահովել համագործացությունը գործընկերների հետ,
- Կազմակերպության տարեկան վաճառքի կանխատեսում և իրականացում,
- Իր ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքի համակարգում, մոտիվացիայի և զարգացման ապաովում,
- Կառավարել ընկերության ծառայությունների վաճառքը,
- Կառավարել ընկերության գնային քաղաքականությունը, կազմակերպել զեղչերի, ակցիաների և այլ մարքեթինգային միջոցառումներ,
- Լուծել հաճախորդների սպասարկման հետ կապված խնդիրները,
- Հետևել աշխատողների սպասարկման որակին՝ ապահովելով ծառայությունների բարձր ցուցանիշներ,
- Հանդես գալ Ընկերության անունից, կնքել պայմանագրեր,
- Աշխատանք պետական մարմինների հետ
- Իրականացնել ընկերության ընթացիկ կառավարման հետ կապված այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի կառավարման, մարկետինգի կամ վաճառքի կառավարման ոլորտում
- Կառավարման և կազմակերպչական հմտություններ,
- Զարգացած վերլուծական միտք և ժամանակի կառավարման հմտություններ,
- Խոշոր կազմակերպությունում կոմերցիոն կամ հարակից ոլորտներում ղեկավարման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- Շուկայի ուսումնասիրության մեթոդների և չափորոշիչների գերազանց իմացություն,
- Պլանավորման, կազմակերպման և վերահսկման բարձր ունակություններ,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Կառավարման հոգեբանության իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Խնդիրներ կառավարելու և խնդիրներին լուծում տալու կարողություն,
- Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում,
- Վաճառքի ծավալները մեծացնելու կարողություն,
- Պարտաճանաչ, աշխատասեր, եռանդուն, նպատակասլաց,
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Համակարգչային գրագիտություն
- Թիմ ղեկավարելու հմտություններ,
- Գործարար էթիկայի իմացություն և պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: