Նկարագրություն
"AAB Construction" ընկերությունը փնտրում է շինարարական հումքի վաճառքի մասնագետ, ով պետք է կազմակերպի և իրականացնի ընկերության կողմից բոլոր տեղամասերում արտադրվող հումքի (քար, խիճ, բետոնային կոնստրուկցիաներ, ասֆալտ, ավազ) վաճառքի ողջ գործընթացը:
Պարտականություններ
- Կազմակերպել արտադրության և հումքի վաճառքի պլանավորման ողջ գործընթացը,
- Վերահսկել թողարկված արտադրանքի բարձր որակն ու արտադրության ծավալները,
- Մշտապես կապ պահել արտադրության գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների հետ,
- Ձեռք բերել նոր գործընկերներ, ապահովել ակտիվ հաղորդակցություն և վաճառք,
- Հետևել արտադրական գործընթացի հետ կապված հրահանգներին և դրանց կատարմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը շինարարության արտադրական աշխատանքներում պարտադիր է,
- Վաճառքի սկզբունքների լավ իմացություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի գերազանց, իսկ անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office ծրագրի լավ իմացություն,
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն Հայաստանի մարզերում,
- Անձնական մեքենայի առկայություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: