Նկարագրություն
Արփի Սոլար ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի պատասխանատուների՝ արևային համակարգերի վաճառքի թիմը համալրելու նպատակով.
Պարտականություններ
- Ընկերության ապրանքների ու ծառայությունների ներկայացում հաճախորդներին
- Վաճառքի պատվերների ընդունում և գրանցում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովում
- Նոր հաճախորդների ներգրավում
Պահանջներ
- Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ
- Վաճառքի ոլորտում փորձ (որպես առավելություն)
- Համակարգչային գիտելիքների իմացություն (ՀԾ- որպես առավելություն)
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Արական սեռ, 23-35 տարեկան
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը - 5 օր, ժամը 09:00-18:00
Առավելություններ
- Անվճար ուսուցում և վերապատրաստում
- Ձևակերպում ըստ աշխատանքային օրենսգրքի
- Կայուն աշխատանք և հարուստ աշխատանքային փորձ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները համապատասխան էլ․ հասցեին: