Նկարագրություն
Անգրավ վարկերի հետ աշխատանքների մասնագետը պատասխանատու է ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուներին այցելությունների իրականացման, բանակցությունների վարման միջոցով վարկերի հավաքագրման գործընթացների համակարգման, նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:
Պարտականություններ
- Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանքների իրականացում՝ հանդիպումներ, այցելություններ, բանակցություններ,
- Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված բոլոր գործընթացների վերահսկում,
- Արդյունավետ և կառուցողական բանակցությունների վարում (հանդիպման ընթացքում)՝ ամբողջական վճարման կամ տարժամկետ վճարման պայմանավորվածություն ձեռքբերման նպատակով,
- Անգրավ վարկերի հետ աշխատանքների վարչության ղեկավարի հանձնարարությամբ իր գործառույթների շրջանակներում այլ պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավունքի ոլորտում նախընտրելի է,
- Բուհի ավարտական կուրսի ուսանողներ,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն,
- Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
- Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Ազատ աշխատանքային գրաֆիկ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: