Նկարագրություն
Կազմակերպության ընդլայնման հետ կապված Մր. Գիրոս ընկերությունը հրավիրում է որակի վերահսկման մասնագետի:
Պարտականություններ
- Ստացվող հումքի, արտադրված մթերքի ամենօրյա ստուգում՝ օրգանոլեպտիկ և մանրէաբանական
- Հումքի և արտադրանքի համար նորմատիվային ակտերի կազմում, տեխնոլոգիական վերլուծությունների իրականացում,
- Արտադրական գործընթացների վերահսկողություն, խոտան ապրանքների և/կամ արտադրանքի վերահսկողություն, համապատասխան հաշվետվությունների վարում
- Արտադրական գործընթացների օպտիմալացմանն ուղղված սխեմաների մշակում, օգտագործվող հումքի որակական հատկանիշների ստուգում, վերամշակման մեխանիզմների մշակում և ներդրում
- Նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացների կազմակերպում, վերահսկողական մեթոդների մշակում և իրականացում
- Անձնակազմին սննդի որակի վերահսկման մեթոդների, մեխանիզմների և սխեմաների մասին թրեյնինգների տրամադրում
- Գործառույթներից բխող ուսումնասիրությունների իրականացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (սննդի ոլորտի տեխնոլոգ)
- Աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Ղեկավարման հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, ներկայացման հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը էլ. հասցեին։