Մարքեթինգի Տնօրեն

ASEDL LLC

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/12/2020

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է Մարքեթինգի տնօրենի, ով պատասխանատու է լինելու կազմակերպության մարքեթինգային քաղաքականության մշակման, իրականացման համար:

Պարտականություններ

  • Մշակում և իրականացում է ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները`  հավաստիանալով, որ այն ծառայում է ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին;
  • Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով;
  • Մշակում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարությունը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների;
  • Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ;
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները; 
  • Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն և հանդես է գալիս պորտֆելի շրջանառության և շահութաբերության բարձրացման առաջարկություններով;
  • Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար;
  • Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և ընկերության  ճանաչելիությունը;
  • Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում ընկերության առաջարկների գովազդը;
  • Մշակում է մարքեթինգի բաժնի ընթացակարգերը;
    Ներկայացնում է հաշվետվություններ Մարքեթինգային ծախսերի վերաբերյալ;
  • Ներկայացնում է հաշվետվություններ կատարողականի վերաբերյալ;

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն;
  • 3-5 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ;
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • Պլանավորման ունակություն;
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն;
  • Թիմում աշխատելու կարողություն;

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային ռեժիմով:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: