Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է սննդի ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Կոմերցիոն տնօրեն:
Պարտականություններ
- Ղեկավարել և արդյունավետ կազմակերպել վաճառքի/առաքման բաժինների աշխատանքները,
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել Ընկերության դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք,
- Համակարգել տարեկան վաճառքի և բյուջեի կանխատեսումները,
- Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն,
- Խթանել առևտրի աճի բարձրացումն ու բարելավումը, կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական ոլորտում/,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սննդի ոլորտում՝ որպես կոմերցիոն տնօրեն,
- Շուկայի ուսումնասիրության մեթոդների և չափորոշիչների գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (1C, MS office):
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Շիրակի 43,
Հանգստյան օրը՝ կիրակի:
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: