Դեղագետ - դասընթացավար

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Education, Training, Instruction

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/16/2020

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում դեղագետ-դասընթացավարի։

Պարտականություններ

  • Մասնակցել դեղագետների/դեղագործների հարցազրույցների իրականացմանը, ընտրել դեղատնային ցանցի համար համապատասխան թիրախային խմբեր, 
  • Կազմել դեղագետների/դեղագործների մասնագիտական գիտելիքների ստուգման համար թեստեր, իրականացնել դիմորդների նախնական դիտարկում և գնահատում,
  • Մշակել և իրականացնել նախնական դիտարկման փուլն անցած մասնագետների վերապատրաստման ծրագրեր՝ կիրառելով անհատական և խմբային մեթոդներ (թրեյնինգներ, կոնֆերանսներ և այլն),
  • Կազմակերպել և կոորդինացնել դեղագետների/դեղագործների դեղատնային պրակտիկան, մշտապես ապահովել պահեստային աշխատողների բազան՝ անհրաժեշտության դեպքում դեղատնային ցանցին արագ աշխատակիցներով ապահովելու համար,
  • Իրականացնել դեղատնային ցանցի աշխատակիցների գնահատման գործընթացը՝ համաձայն կազմակերպությունում հաստատված ժամանակացույցի,
  • Կազմակերպել ուսուցման գործընթացի փաստաթղթային ապահովումը՝ ձևաթղթերի մշակում ու ներդնում, թրեյնինգների բովանդակության մշակում, պրեզենտացիաների պատրաստում,
  • Ուսումնասիրել դեղագործական որակավորում տրամադրող ուսումնական հաստատությունները, համագործակցել նրանց հետ նոր աշխատակիցների ներգրավման և պրակտիկաների կազմակերպման հարցերով,
  • Մասնակցել աշխատակիցների մոտիվացիոն սխեմաների մշակման գործընթացին՝ աշխատակիցներին ոգևորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Մասնակցել որակավորման բարձրացմանն ուղղված  ծրագրերին։

Պահանջներ

  • Բարձրագույն դեղագիտական կրթություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն,
  • Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու, ազդեցիկ ներկայացման հմտություններ,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն, ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: