Աշխատանքի անվտանգության ինժեներ

ASEDL LLC

Industry: Production, Operations

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/12/2020

Նկարագրություն

Պատասխանատու է կազմակերպությունում աշխատանքային և վտանգավոր իրավիճակների անվտանգության կանոնների պահպանման և գույքի անվտանգության համար:

Պարտականություններ

  

  • Աշխատանքի անվտանգության ինժեները մշակում է աշխատանքի անվտանգության հերթական հրահանգավորման ժամանակացույցերը, հրահանգները և հետևում դրանց կատարմանը;
  • Իրականացում է Ընկերություն ընդունվող աշխատակիցների նախնական և ընթացիկ հրահանգավորում;
  • Իրականացնում է Ընկերության աշխատակիցների արտահագուստի, առանձնապես վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատող աշխատակիցների աշխատանքի անվտանգության ռիսկերը նվազեցնող պարագաներով աշխատակիցների կահավորման   պահանջարկի ուսումնասիրություն, ներդնում և հետևում է արտահագուսի կիրառման  ընթացակարգ;
  • Կազմակերպում է արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց տարահանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում այդ պլանների տեղադրման աշխատանքները;
  • Մշակում և ապահովում է առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պլաններ, մշակում և ներդնում է հակահրդեհային պաշտպանության ընթացակարգը;
  • Պատրաստում և տեղադրում է վտանգավոր իրավիճակների նախազգուշացնող ցուցատախտակներ արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների, կառուցվող օբյեկտների շինարարական հրապարակների տեսանելի վայրերում;
  • Սահմանում է Ընկերությունում ծխելու վայրը և կահավորումը.
  • Մշակում և ներդնում է աշխատանքային օրվա վերջում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման, կարգը.
  • Ապահովում է մեքենասարքավորումների անվտանգ շահագործումը;
  • Համագործակցում է տեղական իշխանությունների հետ իրավական պահանջների կատարման նպատակով;
  • Վերահսկում է հրահանգավորման մատյանների գրանցումները, դրանց պահպանումը և պատշաճ արխիվացումը;
  • Վերահսկում է կազմակերպությունում տեղ գտած արտադրական պատահարների ճիշտ գրանցման գործընթացը, կազմակերպում է վերջիններիս պատճառների հայտնաբերման ծառայողական քննություն;
  • Ապահովում է սահմանված ձևով տարեկան տեղեկատվությունների նախապատրաստումը և համաձայն հաստատված ժամկետների դրանց ներկայացումը ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին
  • Համագործակում է բժշկական հաստատությունների և սանէպիդկայանների հետ աշխատանքային անվտանգության ապահովման նպատակով;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Ֆիզիկական պատրաստվածություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունում աշխատանքային շաբաթը 6 օրյա է:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: