Արտադրության Ղեկավար

ASEDL LLC

Industry: Production, Operations

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/8/2020

Նկարագրություն

Պատասխանատու է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումների աշխատանքների կառավարման, արտադրական գործընթացի անխափան և պլանավորված ժամկետներում իրականացնելու համար:

Պարտականություններ

  • Իրականացնում և վերահսկում է  արտադրության գործընթացի պլանավորումը;
  • Արտադրամասերում վերահսկում է արտադրության ընթացքը, ապահովում է արտադրության գործընթացի անխափան իրականացումը՝ ըստ որակի համար նախատեված չափանիշների:
  • Համակարգում է արտադրական ստորաբաժանումների աշխատանքը;
  • Ըստ արտադրության պլանի և նախագծերի համապատասխան ծրագրով կազմում է  հանձնարարականներ արտադրական ստորաբաժանումներին և հետևում է դրանց ժամանակին և որակով իրկանացմանը
  • Ապահովում է Ընկերությունում արտադրության և գործառնական փաստաթղթերի և տեղեկատվության շրջանառությունը և պահպանումը,կազմակերպում է Ընկերության արտադրական գործունեության վերաբերյալ գործառնական տեղեկատվության հավաքագրում, մշակում;
  • Մշակում և իրականացնում է  անարդյունավետ ծախսերի նվազեցման, աշխատանքի արտադրողականության և արտադրության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
  • Իրականացնում է արտադրական ստորաբաժանումների կողմից ներկայացված սարքավորումների և նյութական պահանջների հաշվարկների վերահսկողություն:
  • Իրականացնում է նոր տեսակի ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախապատաստական աշխատանքներ:
  • Մասնակցում է արտադրության զարգացման երկարաժամկետ պլանավորմանը, տեխնիկատնտեսական գործունեության ցուցանիշների և Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերլուծության, Ընկերության կառուցվածքի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին;
  • Վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների արտադրական սարքավորումների տեխնիկական անվտանգության և աշխատակիցների աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման  գործընթացը;
  • Պլանավորում և ներկայացնում է պահանջագրեր նյութերի և արտադրության հետ առնչվող այլ պարագաների ձեռքբերման համար;
  • Մասնակցում է ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին;
  • Կարող է հանդես գալ անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ ներգրավելու առաջարկներով;
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցում է նաև հարցազրույցներին;
  • Վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում ներքին կարգապահական կանոնների պահպանումը;
  • Հաստատում է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ներկայացվող արձակուրդները, արտաժամերը և հերթափոխային աշխատանքները;

Պահանջներ

  • արտարագիտական գիտությունների ոլորտի բարձրագույն կրթություն;
  • Առնվազն 5 տարվա արտադրության ղեկավարման փորձ;
  • AUTOCAD, MS office ծրագրերի իմացություն;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
  • Պլանավորման ունակություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: