Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Salary: Համաձայն հաստիքացուցակի

Employment type: Full time

Deadline: 6/1/2020

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի թափուր հաստիքի համար:

Աշխատանքային գործառույթներ

  • Հասարակայնության հետ կապերի, տեղեկատվական և մարքետինգային քաղաքականության մշակում և իրականացում:
  • Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական քաղաքականության իրականացման բյուջեի կազմում և մոդելավորում:
  • Կազմակերպությանը և ոլորտին առնչվող հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ՝
  • Մամուլի հաղորդագրությունների, պարզաբանումների, հայտարարությունների և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում:
  • Մամուլի ասուլիսների, հարցազրույցների, բրիֆինգների և այլ տեղեկատվական միջոցառումների կազմակերպում և անցկացում:
  • Զանգվածային լրատվության, սոցիալական մեդիայի միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրություն, վերլուծություն և արխիվացում:
  • Զանգվածային լրատվության, սոցիալական մեդիայի միջոցների նյութերի օրվա լրաքաղի աշխատանքների կազմակերպում և ծանուցումների պատրաստում:
  • Աուդիովիզուալ նյութերի պատրաստում և տարածում:
  • Համագործակցային դաշտի ձևավորում Մեդիայի գործընկերների հետ:
  • Ելույթների, հոդվածների, տարեկան զեկույցների և այլ նյութերի պատրաստում:
  • Կազմակերպության կայքի աշխատանքների լիարժեք վարում, տեղեկատվության հավաքագրում և գեներացում, տեղեկատվական նյութերի ստեղծում, աուդիովիզուալ բովանդակության ստեղծում կառավարում:
  • Կազմակերպության պաշտոնական էջերի ստեղծում և վարում սոցիալական մեդիայում, սոցիալական մեդիայի ժամանակակից գործիքների միջոցով աուդիովիզուալ նյութերի ստեղծում և կառավարում:
  • Գովազդային արշավների մոդելավորում և անցկացում հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվության այլ և սոցիալական մեդիայի միջոցներով:
  • Զանգվածային լրատվության և սոցիալական մեդիայի միջոցներով կազմակերպության գործունեության պատշաճ ներկայացում, լուսաբանում:
  • Իրականացնել կազմակերպության կանոնադրության և իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն  կրթություն լրագրության, մարքետինգի կամ հանրային կապերի ոլորտում: 
  • Լրագրության, մարքետինգի կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ: (Կազմակերպչական աշխատանքի փորձը գերադասելի է):
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն:
  • Microsoft office-ի գերազանց, հեռավար և էլեկտրոնային հաղորդակցության, SMM գործիքների իմացություն:

Պահանջվող կարողություններ և ունակություններ

  • Աշխատանքային խմբեր ձևավորելու, կառավարելու և գլխավորելու փորձ:
  • Թիմային աշխատանքի հմտություններ:
  • Խնդիրները լուծելու և ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն:
  • Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ:
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակություն:
  • Ստեղծագործական, նորարար և ստեղծարար կարողություններ:
  • Վերլուծական հմտություններ:
  • Գործնական կապեր ստեղծելու կարողություն:
  • Ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն:

Աշխատանքային օրեր՝   երկուշաբթիից-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝  9:00-ից մինչև 18:00

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ինքնակենսագրականը CV, Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի վերաբերյալ տեսլականի հակիրճ նկարագրությունը /մեկ էջ /, մոտիվացիոն նամակը կարող եք  ուղարկել նշված հասցեին:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար:

Վերջնաժամկետը` 1 հունիսի, 2020 թ.

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

ncca215992@job.am
SHARE: