Industry: Information Technologies

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/28/2020

ՀԱԱՀ-ի ՏՏ կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանն ուսումնական գործընթացում։ Այժմ ընկերությունը փնտրում է մոտիվացված, թիմային և կառավարման աշխատանքի հմտությանը տիրապետող ՏՏ բաժնի ղեկավարի։ Ցանկանո՞ւմ ես միանակ մեր երիտասարդ թիմին, ուրեմն շտապիր դիմել։

Առավելություններն են․ աշխատավարձը՝ բարձր, աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09։00-17։30!

 Աշխատանքային պարտականություններ՝

  • Ուսումնասիրել և ներդնել տեղեկատվական նոր կրթական տեխնոլոգիաներ
  • Կառավարել բուհի էլեկտրոնային համակարգը
  • Վերահսկել բաժնի աշխատանքները
  • Ապահովել տվյալների անվտանգությունը և սերվերների անխափան աշխատանքը
  • Պլանավորել, կազմակերպել, վերահսկել և գնահատել բուհի ՏՏ ոլորտի աշխատանքները
  • Նախագծել, մշակել և տեղադրել բուհում անհրաժեշտ տեղեկատվական համակարգեր
  • Ուսուցողական և կրթական ծրագրերի ներդրում, ուսուցում
  • Համալսարանի կայքերի կառավարում և զարգացում
  • Ուսումնական գործընթացների ավտոմատացում

Պահանջվող որակավորում՝

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում/ ղեկավարման փորձը ցանկալի է/
  • Apache և Nginx Server համակարգերի հետ աշխատանքային փորձ
  • ТCP/ IP, DNS, DHCP, երթուղում (routing), լարային և անլար տվյալների փոխանցման տեխնոլոգիաների իմացություն
  • Microsoft Windows Server 2012/2016, Hyper-V, Terminal Services, Windows IIS համակարգերում աշխատանքային փորձ
  • Microsoft ActiveDirectory/Exchange համակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • IIS համակարգերում աշխատանքային փորձ
  • Linux/Unix systems համակարգերում աշխատանքային փորձ
  • IP (Internet Protocols) ցանցերի, միջցանցային պաշտպանական միջոցների (firewall) և անվտանգության կառավարման իմացություն
  • SQL բազայի ադմինիստրավորում, տվյալների բազաների ադմինիստրավորում
  • Համակարգչային ցանցերի հետ աշխատելու փորձ
  • Կայքերի սպասարկման փորձ
  • PHP/JavaScript լեզուների բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: