Կենցաղային տեխնիկայի և օդորակիչների բաժնի ղեկավար

Zigzag

Industry: Project, Program Management

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/19/2020

Նկարագրություն

"Զիգզագ" ընկերությունն  աշխատանքի է հրավիրում  օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության, անձնակազմի ղեկավարման, պլանավորման, շուկայի վերլուծության փորձ ունեցող փորձառու մասնագետի՝  կենցաղային տեխնիկայի և օդորակիչների բաժնի ղեկավարի հաստիքում աշխատելու համար:

Պարտականություններ

1.      Կատարել շուկայի ուսումնասիրություն և պլանավորել ապրանքի պատվիրման գործընթացը:

2.      Ուսումնասիրել շուկայական գները,  ներմուծվող ապրանքների համար մշակել մրցունակ գնագոյացման մեխանիզմ:

3.      Վերլուծել ընկերության վաճառասրահներում իրականացվող վաճառքները:

4.      Մշակել և ապահովել վաճառքը խթանող մարքեթինգային միջոցառումներ:

5.      Սահմանել և վերահսկել վաճառասրահներում վիզուալ մերչենդայզինգի ստանդարտները:

6.      Ըստ անհրաժեշտության, կատարել գների վերանայում:

7.      Պլանավորել, կազմակերպել և վերահսկել բաժնի աշխատակիցների աշխատանքները:

8.      Հետևել բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքի վերջնաժամկետներին և որակին:

9.      Վերահսկել բեռնափոխադրման գործընթացը:

10.  Ապահովել թիմի կողմից ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ համագործակցության բնականոն գործընթացը, վերահսկել ապրանքանիշերի կողմից իրականացվող դասընթացների կազմակերպման գործընթացը:

11.  Բանակցություններ վարել արտադրողների և համագործակցող ընկերությունների հետ:

12.  Ստեղծել առողջ թիմային մթնոլորտ:

13.  Համագործակցել վաճառասրահների և ընկերության մյուս ստորաբաժանումների հետ՝ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում և համանման ոլորտում
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Շուկայի ուսումնասիրության, վերլուծություններ կատարելու փորձ
  • Գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքներ
  • Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ
  • Լսելու կարողություն
  • Թիմ ստեղծելու, թիմով աշխատելու և թիմ առաջնորդելու ունակություն

Հավելյալ նշումներ

Ընկերության կողմից առաջադրվող պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշված էլեկտրոնային հասցեին:

Աշխատանքային օրեր և ժամեր. Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00, Շաբաթ՝ 10:00-15:00:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

zigzag215917@job.am
SHARE: