Հաշվապահ

INECOBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/18/2020

Հիմնական պարտականություններ.

  • Սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա հիմնական միջոցների հաշվապահական ձևակերպման իրականացում (ճանաչում), մուտքագրում տվյալների բազա, գույքային համարի տրամադրում
  • Ներկայացված տեղափոխության ակտերի հիման վրա համապատասխան ձևակերպումների կատարում Բանկի ծրագրում և հիմնական միջոցների տվյալների բազայում
  • Ամսական կտրվածքով ելքային ֆորմաների ստացում, տվյալների համադրում ծրագրային տվյալների հետ, ամորտիզացիոն հատկացումների ձևակերպումների իրականացում
  • Եռամսյակային պարբերականությամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվություններին կից «Հիմնական միջոցների վերաբերյալ» ծանոթագրության պատրաստում
  • Հաշվապահական հաշվառման մասին օրենքով սահմանված դեպքերում հիմնական միջոցների գույքագրում
  • Պահեստի (նյութական արժեքների) ծրագրի վարում և այլն
     

Պահանջվող որակավորում.

Կրթություն. Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում

Աշխատանքային փորձ. Առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ

 

Գիտելիքների բնագավառներ.

  • Միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն (միջին)
  • Հաշվապահական հաշվառման մասին օրենքի իմացություն (խորացված)

Կդիտվի որպես առավելություն՝

  • Բանկային գործի իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • (ACCA կամ ՀՀԱԱ)  որակավորման դասընթացների մասնակցություն
     

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Միջանձնային շփման և բանակցության հմտություններ
  • Խնդիրներն արագ լուծելու ունակություն
  • Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Մտքի ճկունություն
     

Այլ հմտություններ.

  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Հայկական ծրագրեր-Հիմնական միջոցներ և Նյութական արժեքներ
  • MS Office իմացություն
     

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. ապրիլի 18-ը:

SHARE: