Որակի վերահսկման պատասխանատու / Ապրանքագետ

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Industry: Agriculture, Nature Conservation

City: Yerevan

Salary: Մրցակցային

Employment type: Full time

Deadline: 4/17/2020

Նկարագրություն

Մթերման բաժնում իրականացնել որակի պատասխանատու-ապրանքագետի պարտականությունները:

Պարտականություններ

  • Կատարել պատրաստի արտադրանքի և մթերված գյուղմթերքի  որակի  վերահսկում՝ ընդունված ստանդարտների և տեխնիկական պահանջների, հաստատված նմուշների, տեխնիկական փաստաթղթերի, պայմանագրերի և մատակարարման պահանջների համապատասխան:
  • Մթերման աշխատանքների ժամանակ խստորեն ստուգել և վերահսկել  մատակարարների  կամ ֆերմերների կողմից բերված ապրանքի որակը՝ պահպանելով ստանդարտով նախատեսված որակի, արտաքին տեսքի պահպանման պահանջները:
  • Ներկայացնել օրական հաշվետվություններ մթերված ապրանքի քաշի, որակի և այլ պայմանների վերաբերյալ
  • Ըստ անհրաժեշտության կայացնել որոշումներ ՝կապված մթերված ապրանքը ընդունելու կամ չընդունելու հետ
  • Ղեկավարությանը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների շրջանակում համագործակցող  ստորաբաժանումների ղեկավարներին  հայտնաբերված անհամապատասխանությունների և թերությունների մասին ներկայացնել գրավոր հաշվետվություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական կամ գյուղատնտեսական)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Office-ի իմացություն
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկակակն փաստաթղթերի և միջազգային ստանդարտների իմացություն
  • Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է /անգլերեն  լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատու,կարգապահ

Հավելյալ նշումներ

Ցանկալի է անձնական ավտոմեքենայի առկայություն:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

spayka215909@job.am
SHARE: