Շուկայի Զարգացման Պատասխանատու

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/11/2020

Նկարագրություն

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու:  Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:

Պարտականություններ

Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան:
Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ:
Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն:
Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:

Պահանջներ

Բարձրագույն կրթություն,
Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
Բարձր պատասխանատվության զգացում,
Ազնվություն և պարտաճանաչություն,
Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
Թիմում աշխատելու ունակություն,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

pepsi215900@job.am
SHARE: