Նախագծերի Ֆինանսավորման վարկավորման բաժնի վերլուծաբան

ARMSWISSBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/9/2020

Նկարագրություն

Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Վարկավորման դեպարտամենտի Նախագծերի Ֆինանսավորման բաժնին անհրաժեշտ է համապատասխան աշխատանքային փորձով վարկային վերլուծաբան: 

Պարտականություններ

  • Գործող և պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումների իրականացում, գործարքի կամ համագործակցության պայմանների, բանկի հետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկում,
  • Այցելությունների կատարում հաճախորդների գործունեության և/կամ գրավի առարկայի վայր,
  • Վարկային կոմիտե ներկայացվող նյութերի պատրաստում, մասնագիտական եզրակացության կազմում,
  • Վարկի պայմանները վերանայելու դիմում ներկայացնելու դեպքում կամ մոնիթորինգի նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի վերլուծության իրականացում, Վարկային կոմիտե ներկայացնելու համար եզրակացության պատրաստում,
  • CRM համակարգում անհրաժեշտ գրանցումների կատարում,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
  • Համապատասխանության եզրակացության կազմում, ներկայացում Վարկային կոմիտե, փաստաթղթերի ամփոփում և փոխանցում Ձևակերպումների բաժին,
  • ՎԿ արձանագրության համապատասխանության, պատրաստվող պայմանագրերի համապատասխանության ստուգում ՎԿ որոշումներին, հաճախորդի կողմից նախապայմանների կատարման ստուգում, գրավների պատշաճ ձևակերպում և գրանցում, ստորագրող կողմերի ինքնության բացահայտում, կեղծ կամ թերի փաստաթղթերի բացառում և այլն,
  • Հաճախորդներին խորհրդատվությունների տրամադրում,
  • Բաժնի հետ առնչվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների, պրեզենտացիաների կազմում,
  • Գործընկեր միջազգային կառույցների հետ նամակագրության իրականացում

 Պահանջներ

  •  Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում,
  • Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
  • ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն,
  • Նախաձեռնող, ճկուն և վճռական,
  • Պատասխանատվության բարձր աստիճան,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
  •  Arm Soft Bank իմացությունը ցանալի է

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

arsw215722@job.am
SHARE: