Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Government, Non Commercial

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/5/2020

Աշխատանքային պարտականություններ

  • Նորարարական բիզնես նախագծերի զարգացման, ուղեկցման համար անհրաժեշտ մարքեթինգային  և այլ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում։
  • Ինովացիոն համագործակցության միջպետական  ծրագրերի շրջանակներում գործառույթների իրականացում, տարբեր ոլորտների միջազգային, ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն և հետազոտություններ։
  • Բանակցությունների վարում, գործարար հանդիպումների կազմակերպում։
  • Մասնակցություն Բաժնի կողմից իրականացվող գործարար միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, շնորհանդեսներ և այլն) կազմակերպման աշխատանքներին։
  • Պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:
     

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության, բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բիզնեսի պլանավորման կամ այլ հարակից ոլորտներում։
  • Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ինովացիոն, ձեռնարկատիրական, ներդրումային, մտավոր սեփականության ոլորտների ՀՀ իրավական ակտերի իմացություն)։
  • Աշխատանքի կազմակերպման անհրաժեշտ հմտություններ։
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմորոշվելու ունակություն։
    հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
  • Համակարգչի գերազանց իմացություն։
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն, աշխատասիրություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
     

Դիմելու գործընթաց

Ինքնակենսագրականը (CV-ն) անհրաժեշտ է ուղարկել նամակի վերնագիր դաշտում նշելով «առաջատար մասնագետ» հաստիքի անվանումը։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 238 029։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

minecon215690@job.am
SHARE: