Արտադրական հոսքագծի օպերատոր

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Production, Operations

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/3/2020

Նկարագրություն

Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է արտադրական հոսքագծի օպերատորի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրական սարքավորումների  բարձրակարգ շահագործման համար:

Պարտականություններ

  • Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
  • Կատարել իրեն կցված արտադրական սարքավորումների տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի,
  • Ապահովել իրեն կցված արտադրական սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
  • Հետևել տեխնոլոգիական հրահանգներին և սննդի անվտանգության կանոններին,
  • Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
  • Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված  միջոցառումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական ոլորտում),
  • Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

pepsi215804@job.am
SHARE: