Պայմանագրային բաժնի Ավագ իրավախորհրդատու

INECOBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/22/2020

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Բանկի գործունեության  համար անհրաժեշտ քաղաքացիաիրավական և այլ պայմանագրերի, փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակում, ներդնում, իրավաբանական փորձաքննության անցկացում
  • Բանկի ներքին իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավաբանական փորձաքննության անցկացում
  • Բանկի կառավարման մարմինների որոշումներից բխող գործառույթների իրավական  ապահովում
  • Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման՝ ՀՀ Կենտրոնական բանկի կանոնակարգ 1-ով նախատեսված գրանցումների իրականացում
  • Վարկային և այլ ֆինանսական պրոդուկտների փաթեթների (վարկային պայմանագրերի, գրավի և այլ պայմանագրերի ու փաստաթղթերի) դիտարկում և իրավաբանական փորձաքննության իրականացում
  • Հաճախորդների սպասարկման և վարկավորման հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում
     

Պահանջվող որակավորում.

Կրթություն. Բարձրագույն իրավաբանական կրթություն

Աշխատանքային փորձ. Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր է: Ֆինանսաբանկային ոլորտում  կամ իրավաբանական ընկերությունում համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է: 

Գիտելիքների բնագավառներ.

  • ՀՀ քաղաքացիական և բանկային օրենսդրության իմացություն
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
  • Տնտեսական իրավունքի իմացություն
     

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Համագործակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմայնություն
  • Խորհրդատվական հմտություններ
  • Սուղ ժամկետներում աշխատելու ունակություն
     

Այլ հմտություններ.

  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office լավ իմացություն
     

Դիմելու ընթացակարգ․

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել   դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 22-ը:

SHARE: