Ավտոտնտեսության պատասխանատու

ASEDL LLC

Industry: Logistics, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/29/2020

Նկարագրություն

Պատասխանատու է Ընկերության մեքենաների, մեխանիզացիաների անխափան աշխատանքի ապահովման համար, համակարգում է դրանց  սպասարկման աշխատանքները:

Պարտականություններ

  • Կառավարում է կազմակերպության տրանսպորտային միջոցների արհեստանոցը, իր աշխատանքային թիմը, գործիքները սարքերն ու սարքավորումները
  • Հետևում է մեքենաների և մեխանիզացիաների տեխնիկական վիճակին և սարքինությանը;
  • Կազմակերպում և վերահսկում է կազմակերպության տրանսպորտային միջոցների վերանորոգման աշխատանքները;
  • Պլանավորում և վերահսկում է տրանսպորտային միջոցների կանխարգելիչ սպասարկման աշխատանքները;
  • Կազմակերպում է վառելիքի տրամադրման գործընթացը;
  • Անհրաժեշտության դեպքում մեկնում է այլ մարզեր տրանսպորտային միջոցների խնդիրներին տեղում ծանոթանալու և լուծում տալու նպատակով;
  • Պլանավորում է անհրաժեշտ պահեստամասերի կարիքները և ներկայացնում է հաշվետվություն կազմակերպությունում գործող կարգի համաձայն;
  • Կառավարում է ավտոպահեստամասերի պահեստավորումն ու օգտագործումը;
  • Անհրաժեշտության դեպքում բանակցում է տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների հետ կազմակերպության մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար և վերահսկում է այդ աշխատանքները;
  • Սահմանում է ճիշտ և անվտանգ վարելու նորմեր և հետևում է դրանց կատարմանը՝ կոորդինացնելով նրանց անմիջական ղեկավարների հետ
  • Պլանավորում և իրականացնում է վարորդների հրահանգավորումն ու վերապատրաստումը
  • Հանդես է գալիս անհրաժեշտ մարդկային ռեսուրսներին աշխատանքի ընդունելու, ինչպես նաև օպտիմիզացնելու առաջարկություններով;
  • Մասնակցում է աշխատանքի համար դիմած թեկնածուների հարցազրույցներին;
  • Ներկայացնում է ընթացակարգերում անհրաժեշտ բարելավումների առաջարկներ
  • Պատասխանատու է իր ենթակայության տակ  գտնվող աշխատակիցների կողմից Ընկերության ընթացակարգերի պահանջների պահպանման համար;
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատաժամանակի գրաֆիկով:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

asedl215745@job.am
SHARE: