Հաշվետվությունների բաժնի մասնագետ

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/28/2020

Նկարագրություն

«ԱյԴի Բանկ»  ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

Պարտականություններ

  • ՀՀ ԿԲ օրենքներով, որոշումներով, կարգերով և կանոնակարգերով սահմանված հաշվետվությունների հավաքագրում, կազմում և ստուգում` հաշվետվությունների կազմման և ստուգման ներքին ընթացակարգին համապատասխան,
  • Բանկի բաժնետերերին, խորհրդին, վարչությանը և ղեկավարությանը ներկայացվող հաշվետվությունների հավաքագրում, կազմում և ստուգում,
  • Արտաքին գործընկերներին ներկայացվող տեղեկատվության հավաքագրում և տրամադրում` ըստ պահանջի և պարբերականության,
  • Բանկի ներքին իրավական ու անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների տրամադրում,
  • Իր կողմից տրամադրվող տեղեկատվության և հաշվետվությունների արժանահավատության ապահովում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում իր գործառույթների ու պարտականությունների ամբողջական և լիարժեք կատարում,
  • Բանկի ներքին ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

id215767@job.am
SHARE: