Թվային Մարքեթինգի Մասնագետ

Shant TV

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/20/2020

Նկարագրություն

Շանթ հեռուստաընկերությունը փնտրում է ստեղծարար և նորարական մոտեցումներով, եռանդուն և փորձառու թվային մարքեթինգի մասնագետ, ով պետք է իրականացնի և կառավարի օնլայն հարթակներում կատարվող ստրատեգիական գործողությունները: 

Պարտականություններ

  • Թիրախային լսարանների մշակում, վերլուծություն,
  • Թվային հարթակում առաջխաղացման ռազմավարության մշակում ու իրականացում,
  • Նյութերի պատրաստում,
  • Հրապարակումներ սոցիալական ցանցերում,
  • Մեյլինգի իրականացում (մեյլերի բազայի հետ աշխատանք, նամակի բովանդակության ստեղծում, հաշվետվություն)
  • Գովազդ սոցիալական ցանցերում (գովազդի բովանդակության մշակում՝ տեքստ, նկար / վիդեո, հատուկ հղումներ)
  • Գովազդ Google, Yandex և ցանցային համակարգերում (գովազդի բովանդակության մշակում՝ տեքստ, նկար / վիդեո, հատուկ հղումներ)
  • Կայքի վերլուծություն,
  • Հավելվածի վերլուծություն,
  • Աշխատանք վերլուծության այլ գործիքներով,
  • Աշխատանք ինֆլուենսերների հետ (բովանդակության ստեղծում, կապ),
  • Պրոմո-ակցիաների և մրցույթների մշակում,
  • Կայքի բովանդակության մշակում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը հանրային կապերի կամ մարքեթինգի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Կայքերի վերլուծության գործիքների գերազանց իմացություն (Google analytics, Firebase, SDK կոդեր, UTM-ներ և այլն),
  • Սոցիալական ցանցերում մարքեթինգային գործիքների տիրապետում (Facebook, Instagram, Telegram),
  • Եռալեզու բովանդակության մշակման հմտություններ,
  • Թվային մարքեթինգի ոլորտում պարբերաբար տեղի ունեցող փոփոխությունների մասին տեղեկացվածության ձգտում,
  • Ստեղծարար մոտեցում և նախաձեռնողականություն,
  • Վերլուծական միտք,
  •  Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Ժամանակի ճիշտ կառավարում և թիմում աշխատելու կարողություն,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

 

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

sh215676@job.am
SHARE: