Նախագծող Ճարտարագետ (ջրամատակարարման և ջրահեռացման SW&WS)

SanTech - «Հատուկ սանտեխմոնտաժ» ՓԲԸ

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/19/2020

Նկարագրություն

«SanTech» ընկերությունը փնտրում է նախագծող ճարտարագետի (SW&WS), ով կհամալրի ընկերության նախագծող մասնագետների թիմը: Տվյալ մասնագետը մշակում է ջրահեռացման, ջրամատակարարման և հրդեհաշիզման համակարգերի և այլ տեսակի աշխատանքային նախագծեր և ավարտական փաստաթղթեր, ինչպես նաև ապահովում է հեղինակային հսկողություն շինհրապարակում աշխատող մասնագետի հետ՝ աշղեկ, առանձին համակարգերի մասնագետներ: 

Պարտականություններ

  • Այցելել ստանձած օբյեկտներ՝ նախագծի և տեղանքի համապատասխանությունն ու ճշգրտությունն ապահովելու նպատակով,
  • Իրականացնել՝
    • ինժեներական համակարգերի նախագիծ՝ էսքիզային, աշխատանքային, ավարտական ձևաչափով,
    •  ջրահեռացման, հրդեհաշիզման, ջրամատակարարման հաշվարկներ,
    • համապատասխան սարքավորումների ընտրություն՝ նշելով   մոդելները և այլ նկարագրություններ:
  • Ցանկացած ստանձնած նախագծերը համաձայնեցնել պատվիրատուի կամ նրա լիազորված անձի հետ միայն նախագծի տեխնիկական մակարդակում:
  • Տրամադրել համապատասխան գծագրեր, կտրվածքներ, բաշխիչ ցանցերի պլաններ, համապատասխան ցուցումներ շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող մասնագետներին, կատարած աշխատանքների ծավալների վերաբերյալ հաշվետվություններ անմիջական վերադասին՝ գլխավոր ճարտարագետին:

 Պահանջներ

  • Ոլորտին համապատասխան բարձրագույն տեխնիկական կրթություն
  • 2-3 տարվա նախագծող ճարտարագետի աշխատանքային փորձ
  • Համապատասխան համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (ArchiCad, AutoCad)
  • Օբյեկտների նախագծման, չափագրման, շինարարության և շահագործման մեթոդական և նորմատիվ կանոներին իմացություն,
  • Նախագծման և գնահատման փաստաթղթերի կանոնակարգի տիրապետում,
  • Նախագծվող օբյեկտների տնտեսական, տեխնիկական և սոցիալական պահանջների իմացություն,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
  • Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատել կարողություն
  • Քանակական և որակական վերլուծություն իրականացնելու ունակություն
  • Ճկունություն, արագ կողմնորոշվելու հմտություն
  • Կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման կարողություն:

Հավելյալ նշումներ

Հարցազրույցի կհրավիրվեն միայն մեր պահանջներին համապատասխանող թեկնածուները:  

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

st215675@job.am
SHARE: