Կրթական կենտրոնի համակարգող

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Industry: Other

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/19/2020

Նկարագրություն

«Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երևանյան կենտրոնն է, որն իրականացնում է երիտասարդական նորարար ծրագրեր քաղաքացիական կրթության, զբաղվածության և զբոսաշրջության ոլորտներում, որոնք հանգեցնում են դրական փոփոխությունների Հայաստանում։

Կենտրոնի համակարգողը առաջնորդում է կենտրոնի թիմին՝ նախագծելու և իրականացնելու նորարարական երիտասարդական ծրագրեր՝ շարունակաբար զարգացնելով սիներգիաները Հիմադրամի ծրագրերի միջև և գործընկերային հարաբերություններն այլ կառույցների հետ։ Զուգահեռաբար նախաձեռնում և կազմակերպում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթման գործընթացները:

Պարտականություններ

Ծրագրերի կառավարում՝

  • ուղղորդել թիմին  նորարար ծրագրերի (հիմնականում երիտասարդական) մշակման հարցերում,
  • աջակցել թիմին ընթացիկ  ծրագրերի իրականացման և զարգացման հարցերում,
  • զարգացնել կենտրոնի տարբեր ծրագերի միջև համագործակցային կապերը,
  • նախաձեռնել հիմնադրամի ծրագրերի համար անհրաժեշտ ֆոնդերի հայթայթման աշխատանքներ (հաջողակ հայտերի պատրաստում, հարաբերությունների հաստատում պոտենցիալ հովանավորների և գործընկերների հետ),
  • ապահովել Հիմնադրամի ծրագրերի կառավարման ընթացակարգերի անխափան իրականացումը։

 Թիմի առաջնորդում՝

  • առաջնորդել կենտրոնի 10-15 հոգանոց թիմը,
  • իրականացնել թիմի անդամների գնահատում և խթանել վերջիններիս շարունակական զարգացումը։

Արտաքին հարաբերություններ՝

  • խթանել կենտրոնի տեսանելիությունը՝ ստեղծելով նոր կապեր (հասարակական, մասնավոր և պետական կառույցների հետ) և պահպանել գործընկերային հարաբերությունները
  • կազմակերպել կապերի հաստատմանն ուղղված  տարատեսակ միջոցառումներ։ 

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 8  տարվա աշխատանքային փորձ,
  • Առնվազն 4  տարվա աշխատանքային փորձ թիմի ղեկավարի պաշտոնում,
  • Աշխատանքային փորձ ֆոնդահայթայթման ոլորտում (ցանկալի է   հասարակական կամ կրթական ոլորտներում),
  • Նորարար մոտեցումների կիրառման և խթանման  հմտություններ,
  • Թիմի մասնակցային կառավարման հմտություններ,
  • Միջմշակութային միջավայրում աշխատելու հմություններ,
  • Արդյունավետ հաղորդակցման, գործընկերների ցանցի ստեղծման և պահպանման հմտություններ,
  • Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Հայերեն, ֆրանսերեն (առնվազն B2) և անգլերեն (առնվազն C1) լեզուների իմացություն,
  • Համակարգչային գրասենյակային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների  վարժ օգտագործում,
  • Ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն։                                                                                         

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դիմելու կարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք  ուղարկել ինքնակենսագրական /CV/ և ուղեկցող նամակ: Ուղեկցող  նամակում խնդրում ենք մեկ էջի սահմաններում նկարագրել, թե ինչպես եք պատկերացնում «Էսպաս» կենտրոնի զարգացումը Ձեր ղեկավարման առաջին 3 տարիների ընթացքում։      

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

kasa215666@job.am
SHARE: