Թարգմանիչ

INECOBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 2/23/2020

Զբաղվածության տեսակ. Մշտական           

Օտար լեզուներ. Անգլերեն, ռուսերեն          

Գրաֆիկ. Ամբողջ դույք/ շաբաթական 40 ժամ         

 

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Գրավոր թարգմանել Բանկի գործունեության հետ կապված փաստաթղթերը՝ պահպանելով սահմանված վերջնաժամկետները, ապահովելով բնօրինակի հետ տրամաբանական, ոճային և բովանդակային համապատասխանությունը
  • Թարգմանել Բանկի հաճախորդներին առաջարկվող առցանց և շարժական բանկային ծառայությունների և պրոդուկտների նկարագրերը, Բանկի պաշտոնական կայքում պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը
  • Բանավոր թարգմանել Բանկի խորհրդի և կից հանձնաժողովների նիստերի, Բանկի կողմից կազմակերպված մամլո ասուլիսների, հանդիպումների, սեմինարների և այլ միջոցառումների ժամանակ
     

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Անգլերեն լեզվի գերազանց, ռուսերենի՝ ընդգծված լավ իմացություն
  • Փորձը բանավոր՝ սինխրոն թարգմանության, գրավոր՝ փաստաթղթերի, մասնավորապես բիզնեսի/ֆինանսների ոլորտում խիստ ցանկալի է
  • Ընդգծված լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
  • Փաստաթղթավորում  և մանրամասներին ծայրահեղ ուշադրություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Ժամանակի կառավարում
  • Ճկունություն
     

Թեկնածուի ցանկալի մասնագիտական մակարդակ. Բազային կամ միջին փորձառնություն

 

Դիմելու ընթացակարգ.


Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. փետրվարի 23-ը:

SHARE: