Մարքեթինգի բաժնի պատասխանատու

ASEDL LLC

Industry: Production, Operations

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/12/2020

Նկարագրություն

Պատասխանատու է կազմակերպության մարքեթինգային քաղաքականության իրականացման, մարքեթինգային նոր գաղափարների առաջարկման և իրագործման համար:

Պարտականություններ

  • Մշակում և իրականացում է ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները`  հավաստիանալով, որ այն ծառայում է ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին;
  • Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով;
  • Մշակում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարությունը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների;
  • Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ;
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները;
  • Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն և հանդես է գալիս պարտֆելի շրջանառության և շահութաբերության բարձրացման առաջարկություններով;
  • Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար;
  • Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և ընկերության  ճանաչելիությունը;
  • Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում ընկերության առաջարկների գովազդը;
  • Մշակում է մարքեթինգի բաժնի ընթացակարգերը;
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին.

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն;
  • 3-5 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ;
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • Պլանավորման ունակություն;
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն;
  • Բանակցելու ունակություն;
  • Թիմում աշխատելու կարողություն.

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց  ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

asedl215472@job.am
SHARE: