Վարկային գործիքների վաճառքի բաժնի մասնագետ

ARMSWISSBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/1/2020

Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Վարկավորման դեպարտամենտին անհրաժեշտ է վարկային վերլուծաբանի աշխատանքային փորձով վարկային գործիքների վաճառքի բաժնի մասնագետ: 

Պարտականություններ

  • հաճախորդների հետ հանդիպումների իրականացում և գործարքի պայ­ման­ների և Բանկի հետ համագործակցության զարգացման հեռանկարների քն­նարկում,
  • նոր հաճախորդների ներգրավում,
  • գործող հաճախորդների բանկային ծառա­յութ­յունների պահանջների ուսում­նա­­սի­րու­թյուն, բիզնես-խորհրդատվության մատուցում,
  • նոր բանկային ծառայությունների մշակում, օտարերկրյա և տեղական բան­կերի կող­մից առա­ջարկվող նմանատիպ ծառայությունների ուսումնասիրում,
  • ծրագրային վարկերի տեղաբաշխման վերահսկողության իրականացում,
  • անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և փոխանցում վերլուծաբանին,
    անհրաժեշտության դեպքում վերլուծաբանի հետ միասին այցելությունների կատա­րում,
    վարկերի վերլուծության ընթացքի հսկում,
  • անհրաժեշտ գրանցումների կատարում CRM համակարգում,
  • նյութերի ներկայացում Վարկային կոմիտե, փաստաթղ­թերի ամփոփում և փոխանցում Ձևակերպումների բաժին,
  • Վարկային կոմիտեի արձանագրության համապատասխանության, պատրաստվող պայմա­նագ­րերի հա­մապատասխանության ստուգում ՎԿ որոշումներին, հա­ճա­խորդի կողմից նա­խա­­­պայմանների կատարման ստուգում,
  • հաճախորդներին խորհրդատվությունների տրամադրում,
  • վարկերի պայմանների վերանայման առաջարկների պատրաստում,վարկային ծրագրի կենսունակության վերլուծության իրականացում, նե­րառյալ ֆի­նանսական վերլուծությունը,
  • շուկայագիտական հետազոտությունների իրականացում,
  • ռիսկերի վերլուծություն, սահմանաչափերի համապատասխանության ստու­գում և այլն,
  • Վարկային կոմիտե ներկայացվող նյութերի պատրաստում, մասնագիտական եզրակա­ցու­թյան կազմում

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում 
    Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն,
  • Նախաձեռնող, ճկուն և վճռական,
  • Պատասխանատվության բարձր աստիճան,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
  • Arm Soft Bank իմացությունը ցանալի է:

Բոլոր համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով իրենց ռեզյումեները:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

arsw215514@job.am
SHARE: