Արտադրական բաժնի ղեկավար

Mr. GYROS

Industry: Production, Operations

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/6/2020

Նկարագրություն

Կազմակերպության ընդլայնման հետ կապված Մր. Գիրոս ընկերությունը  հրավիրում է աշխատանքի Արտադրական բաժնի ղեկավարի: 

Պարտականություններ 

  • Մշակել արտադրական գործընթացների օպտիմալացմանն ուղղված ռազմավարություն
  • Պլանավորել և կազմակերպել արտադրությունը, կազմել արտադրական գործընթացների հաջորդականությունը և ժամանակացույցը
  • Ստեղծել նոր՝ կազմակերպությանը բնորոշ բաղադրատոմսեր, անընդհատ կատարելագործել, զարգացնել և բարելավել առկա ճաշացանկը
  • Մշակել և կազմակերպել նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացները, մշակել վերահսկողական մեթոդները և ապահովել դրանց իրականացումը
  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների ճիշտ ընթացքը՝ «հումք-պատրաստի արտադրանք» շղթան
  • Իրականացնել արտադրական ծավալի վերլուծություններ` ելնելով վաճառքի ծավալների օրական, ամսական կանխատեսումներից
  • Վերահսկել սարքերի և սարքավորումների, տեխնիկայի, արտադրական գործընթացներին մասնակցող այլ ապրանքների ճիշտ կիրառումը
  • Մշակել, ներդնել որակի վերահսկողության մեթոդներ և եղանակներ, ապահովել և վերահսկել դրանց իրականացումը
  • Կազմել հումքի,  նյութերի, անհրաժեշտ այլ ռեսուրսների պահանջարկը, ուսումնասիրել ձեռքբերման առաջարկները
  • Կոորդինացնել մատակարարման շղթան, իրականացնել արտաքին և ներքին մատակարարների վերահսկողություն
  • Վարել հումքի, նյութերի, անհրաժեշտ այլ ռեսուրսների, պատրաստի արտադրանքի հաշվետվություններ՝ համագործակցելով մյուս բաժինների հետ
  • Կատարել գործադիր տնօրենի կողմից տրվող այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Կրթություն խոհարարության ոլորտում
  • Համապատասխան ոլորտում  առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ստեղծագործական և նորարական միտք,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական և ներկայացման հմտություններ, 
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
  • Խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ,
  • Լարված ռեժիմով աշխատելու ունակություն
  • Համակարգչային գիտելիքներ  (MS Office )

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

mrgyros215331@job.am
SHARE: