Ֆինանսական Վերահսկող

ASEDL LLC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 2/15/2020

Նկարագրություն

Իրականացնում է կազմակերպության ամենօրյա դրամական շարժի վերահսկողություն, վերլուծություն:

Պարտականություններ

  • Իրականացնում է կառավարչական ծրագրում եկամուտների և ծախսերի գրանցման գումարային և ժամանակային ճշգրտության վերահսկումը: 
  • Մասնակցում է ընկերության եկամուտների և ծախսերի գրանցման քաղաքականության մշակման գործընթացում: 
  • Ապահովում է ընկերության եկամուտների, ծախսերի և դրամական հոսքերի գրանցման հետևողականությունը:
  • Մասնակցում է ամսական, և տարեկան եկամուտ-ծախսերի կազմման գործընթացին:
  • Ապահովում է առհաշիվ գումարների ձևակերպման ճշգրտությունը և ժամկետայնությունը:
  • Ապահովում է առհաշիվ գումարների մարման գրաֆիկի պահպանումը:
  • Ուղղորդում է այլ բաժինների հաշվետարներին կառավարչական ծրագրում ոչ ստանդարտ գործարքների ձևակերպման գործընթացում:
  • Ուղղորդում է դրամարկղային գործարքների գրանցման գործընթացը:
  • Իրականացնում է կառավարչական ծրագրում դրամական հոսքերի ձևավորման գումարային և ժամանակային ճշգրտության վերահսկումը:
  • Կազմում է դրամական հոսքերի ամսական հաշվետվություն և ապահովում է դրամական հոսքերի վերլուծությունը:
  • Վերահսկում է ընկերության կողմից ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների գնային առաջարկները և փաստացի ձեռքբերման գները:
  • Մասնակցում է ծախսային բյուջեի վերահսկման գործընթացին:
  • Մասնակցում է վճարման ենթակա հաշիվների հաստատման գործընթացին:
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր պաշտոնին և մասնագիտությանը առնչվող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • ACCA/ CIMA կամ հաշվապահական և կառավարչական այլ որակավորման դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն:
  • Տնտեսագիտական, հաշվապահական կամ ֆինանսների գծով բարձրագույն կրթություն: MBA որակավորումը կդիտվի որպես առավելություն:
  • 1 տարվա աշխատանքային փորձը որպես ֆինանսական վերահսկող ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր. Երկուշաբթիից-շաբաթ, Ժամը 09:00-18:00:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

asedl215365@job.am
SHARE: