Խորհրդատու Վաճառող

՝՝Լիա-Կ Գրուպ՝՝ ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 1/25/2020

Նկարագրություն

Լիա-Կ Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է փորձառու, նախաձեռնող և եռանդուն խորհրդատու-վաճառողների՝  Ընկերության խանութներում թափուր հաստիքների համալրման համար։  

Պարտականություններ

  •  Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, 
  •  Ներկայացնել ապրանքատեսականին, պատասխանել հաճախորդների հարցերին, բացահայտել նրանց կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկներ, 
  •  Տրամադրել խորհրդատվություն՝ Ընկերության կողմից ներկայացվող ապրանքատեսականու, դրա առանձնահատկությունների, սպառողական հատկանիշների և այլ հարցերի մասին, 
  • Ստեղծել և պահպանել հաճախորդների հետ կայուն գործընկերային հարաբերություններ, 
  • Իրականացնել վաճառքներ, կատարել համապատասխան գրանցումներ, լուծում տալ հաճախորդների բողոքներին՝ իր իրավասության շրջանակներում,
  • Հետևել Ընկերության կողմից սահմանված վաճառքի մեթոդներին և գործընկերության սկզբունքներին, 
  • Հետևել վաճառասրահում ապրանքատեսականու պատշաճ ներկայացվածությանը, 
  • Կատարել իր աշխատանքային պարտականություններից ուղղակիորեն բխող այլ գործնական հանձնարարություններ։  

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի և կամ սպասարկման ոլորտում թրեյնիգների մասնակցությունը կդիտվի՝ որպես առավելություն, 
  • Վաճառքի ոլորտում առնվազն 6 ամսվա արդյունավետ աշխատանքային փորձ,
  • Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն, ակտիվ վաճառքի հմտություններ, 
  • Նոր գիտելիքների արագ յուրացման կարողություն, 
  • Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի՝ որպես առավելություն, 
  • Գրագետ և սահուն խոսք, հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատողին բնորոշ որակներ, 
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն։ 

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ, ութժամյա աշխատանքային օր։ 

Վարձատրությունը՝ մրցունակ։ 

Վերը շարադրված պահանջներին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն (լուսանկարով և կոնտակտային տվյալներով) նշված էլեկտրոնային հասցեին։ Նախնական ընտրանքում տեղ գտած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

liak215168@job.am
SHARE: