Անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար

«Արարատ» Սննդի Կոմբինատ ՍՊԸ

Industry: Human Resources

City: Yerevan

Salary: Մրցակցային

Employment type: Full time

Deadline: 2/1/2020

Նկարագրություն

<<Արարատ>> Սննդի Կոմբինատ ընկերությունն աշխատանքի է հրավիրում 23- 45տ. իգական սեռի ներկայացուցչի՝ անձնակազմի կառավարման պետի հաստիքը համալրելու նպատակով

Պարտականություններ

  • Կազմակերպության հայտարարությունների տեղադրում, աշխատակիցների համալրում, հարցազրույցների կազմակերպում և անցկացում
  • Հրամանների նախագծերի մշակում, կազմում եւ հաշվառում,գործուղման փաստաթղթերի պատրաստում
  • Աշխատանքային գրաֆիկների կազմում, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրի վարում
  • Աշխատանքային պայմանագրերի, նախագծերի մշակում և կազմում
  • Ներքին կարգապահական կանոնակարգերի նախագծերի կազմում
  • Ընկերության հաստիքացուցակների եւ կառուցվածքի կազմում
  • Համագործակցող բուհերի հետ պրակտիկաների անցկացում և կազմակերպում
  • Տեղեկանքների կազմում և տրամադրում
  • Կադրերի (ISO ստանդարտ) վերապատրաստման գործընթացի կազմակերպում
  • Աշխատողների պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության գործընթացի կազմակերպում
  • Անհրաժեշտության դեպքում  https:// file-online.taxservice.am Էլ.կայքով գրանցման հայտերի
    կատարում 
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն( ցանկալի է իրավագիտության  կամ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
  •  MS Office-ի գերազանց իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն,անգլերեն և ռուսերեն լեզվուների լավ իմացություն
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վկայագրերի առկայությունը կդիտվի որպես առավելութուն
  • Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Գործնական շփման և բանակցելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամ՝ 9:30-18:30

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

ar215281@job.am
SHARE: