Նկարագրություն
«Մեդիսար» ընկերությունը փնտրում է երիտասարդ, խելացի, հմուտ և պատասխանատվության բարձր զգացումով հաշվապահի օգնական:
Պարտականություններ
- Բանկային քաղվածքների ամենօրյա ձևակերպում,
- ՀԾ ծրագրով հարկային հաշիվների պարբերաբար ստուգում,
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում, հանձնում, ԵԱՏՄ,
- ԵԱՏՄ հաշվետվությունների կազմում, հանձնում հարկային հաշվետվությունների ծրագրով,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկում,
- ՀԾ ծրագրով աշխատավարձի հաշվարկում և ձևակերպում,
- Դրոշմպիտակների վերագրման համակարգում ձևակերպում,
- Հարկային և այլ հաշվետվությունների կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում,
- Հարկային օրենսդրության և հաշվապահական իմացության միջին մակարդակ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office),
- Հայերենի և ռուսերենի բավարար իմացություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- ՀԾ ծրագրի իմացություն
- Վերլուծելու և նախաձեռնելու կարողություն
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրություն նշված էլ. հասցեին