Օնլայն մարքեթինգի դասընթաց և աշխատանք

Performance Media Technologies

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 1/25/2020

Նկարագրություն

Ողջո՛ւյն,

Մենք Performance Media Technologies ընկերությունն ենք:
Լինելով նորաձևության ինդուստրիայի եվրոպական խոշորագույն ընկերություններից մեկի գործընկերը Հայաստանում, մենք զբաղվում ենք մարքեթինգի մի շարք տեսակներով, որոնցից են օնլայն մարքեթինգը, սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM) և փերֆորմանս մարքեթինգը:

Մեր հիմնական ուղղվածությունը օնլայն հարթակում նորաձևության ոլորտի մենեջմենթի իրականացումն է:
Մենք ունենք օնլայն պորտալներ աշխարհի 7 երկրներում և ավելի քան 2 միլիոն հետևորդներ սոց. ցանցերում:

Եւ այսպիսով, PMT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԹԻՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ մենք սկսում ենք 1 ամսյա անվճար դասընթաց:
Մեր դասընթացի հիմնական նպատակն է տալ այնպիսի գիտելիքներ, որոնք այս բնագավառում ձեզ կտան աճելու և կատարելագործվելու հնարավորություն:

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք օնլայն և սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM): Ձեզ կծանոթացնենք նորաձևության շուկայի վերջին և գլխավոր նորություններին, կպատմենք ճիշտ կոնտենտ ստեղծելու քայլերի, գործիքների, կանոնների մասին:

Դասընթացի վերջում կտրվի վկայագիր:

Պահանջներ

  • Մենք փնտրում ենք ստեղծարար և եռանդուն մարդկանց, որոնք ուզում են սովորել և աճել թե՛ մասնագիտորեն, և թե՛ անհատապես:

Հավելյալ նշումներ

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրվի նաև 20 հազարական դրամ ծախսերը հոգալու համար, և շաբաթը 2 անգամ լանչ ընկերության կողմից:

Սպասում ենք ձեր CV-ներին (մոտիվացիոն նամակը ցանկալի է, մինչև 150 բառ) :

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկ-Ուրբ՝ 09:30-18:30

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

pmt215257@job.am
SHARE: