Գնումների Մասնագետ

Գալոպեր ՍՊԸ

Industry: Logistics, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 1/24/2020

Նկարագրություն

«Գալոպեր» ՍՊ Ընկերությունը փնտրում է գնումների մասնագետի, ով կկարողանա պատասխանատու լինել շուկայի ուսումնասիրման, վերլուծության, ինչպես նաև գործընկերների հետ բանակցությունների իրականացման համար` ձեռք բերելով շահավետ պայմաններով համագործակցության հնարավորություններ:

Պարտականություններ

  • Համագործակցել ընկերության վաճառքի մենեջերների հետ
  • Ուսումնասիրել պահանջվող տեխնիկայի արտաքին շուկան` իրականացնելով նոր գործընկերների որոնում
  • Իրականացնել շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն, հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Համեմատական վերլուծություն իրականացնել մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների
  • Վերահսկել և բանակցել մատակարարվող տեխնիկայի  գների, ժամկետների և պայմանագրի այլ կետերի շուրջ
  • Ուսումնասիրել և մշտապես տեղեկացված լինել բեռնափոխադրող ընկերությունների ակտուալ մրցակցային պայմանների մասին
  • Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթեր, կազմակերպել և վերահսկել բեռնափոխադրման գործընթացները
  • Մշակել պահանջվող ապրանքների տեխնիկական  նկարագրերը, գնման պահանջներն ու առաջարկները` ներկայացնելով դրանք մատակարար ընկերություններին և հաճախորդներին
  • Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գնումների համար նախատեսված մրցույթներին
  • Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ
  • Համագործակցել ընկերության այլ բաժինների հետ
  • Կազմել գնառաջարկներ և ներկայացնել հաճախորդներին
  • Նպաստել  Ընկերության ճանաչմանը` պահելով և զարգացնելով Ընկերության բարձր վարկանիշը
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ` պաշտոնով ենթադրվող հանձնարարականներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական կամ հարակից ոլորտում` կդիտվի որպես առավելություն)
  • Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, արդյունավետ ներկայացնելու/ներկայանալու և վստահորեն ներազդելու գործնական հաղորդակցման շրջանակներում
  • Բանակցելու հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց տիրապետում
  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում
  • Վերլուծելու, արդյունավետ հաղորդկցվելու ու խնդրային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ
  • Կարողություն աշխատել ճնշման և խիստ ժամային սահմանափակման ներքո

Հավելյալ նշումներ

Աշխատանքի տեսակը. Ամբողջական դրույք
Աշխատանքի պայմաններ. Երկարաժամկետ
Գտնվելու վայրը. ք. Երևան

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

gal215254@job.am
SHARE: