Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Teka, Kuppersbusch խանութների ցանցը:
Աշխատանքային պարտականությունները
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
- Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին։
- Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
- Անձնական հաջողություններով կիսվել գործընկերների հետ,
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը ։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի և Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Համակարգչային գիտելիքներ (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Սովորելու ցանկություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ․ հասցեին:
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
- CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)
Խանութը աշխատում է ամեն օր։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 9։30:00-19։00, կիրակի՝ 10։30-18:30