Վաճառքի Բաժնի Ղեկավար

ՍՏՌ Արմենիա

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/27/2019

Նկարագրություն

«ՍՏՌ ԱՌՄ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է վառելիքի վաճառքով։

Մեզ անհրաժեշտ է վաճառքի բաժնի ղեկավար` վառելիքի վաճառքի գծով։

Պարտականություններ

  • Վաճառքի բաժնի կառավարում:
  • Վաճառքի  բաժնի մենեջերներին հանձնարարությունների  հանձնարարում,  աշխատանքի պլանավորում և վերահսկում: Փոխադարձ հարգանք, վստահություն և արժանահավատություն: Գործել ի շահ ընկերության։
  • Վաճառքների բարձրացմանը խթանող աշխատանքներ: Համագործակցող ռիսկային կազմակերպությունների հետ բանակցություններ, նոր հաճախորդների ներգրավվում։
  • Բաժնի աշխատանքների  վերաբերյալ հաշվետվությունների կազմում և  ներկայացում  տնօրենին։
  • Վաճառքի բաժնի  կատարողականի մանրամասն վերլուծություն և  զեկուցում տնօրենին  վաճառքի  ուժեղ  և  թույլ  կողմերի  մասին:
  • Բանակցությունների  վարում, պայմանագրերի  կնքում և գործարքների  կառավարում:
  • Մշակել և ներդնել վաճառքի ստրատեգիա, կատարել վերլուծություններ և կանխատեսումներ։ Առաջարկել երկարաժամկետ և կարճաժամկետ վաճառքների թիրախներ, ուսումնասիրել զարգացման հնարավորությունները, բարելավել վաճառքները և պատասխանատու լինել բաժնի թիրախավորված կատարողականի համար:
  • Այլ աշխատանքներ  վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Բանակցություններ վարելու ունակություն
  • Աշխատասիրություն և  բարձր պատասխանատվության զգացում
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն
  • Վաճառքի հմտությունների և դրանք դասավանդելու ունակություն
  • Ճկուն և թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու   և  լարված միջավայրում աշխատելու  կարողություն, սթրեսակայունություն
  • Ուժեղ առաջնորդի որակներ և վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն
  • Առնվազն 2 տարվա ղեկավարման աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում հաջողություն ունեցած թիմերում կամ դինամիկ զարգացող բիզնես միջավայրում
  • Աշխատանաքային միջավայրին հարմարվելու, նոր գաղափարների նկատմամբ ճկունություն ցուցաբերելու կարողություն
  • Համակարգչի և MS office-ի գերազանց իմացություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00-18։00, շաբաթ-կիրակի ազատ:

Աշխատավարձը՝  համաձայնեցվում է հարցազրույցի ընթացքում:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

str214946@job.am
SHARE: