Նկարագրություն
Ծաղկաձորի Արարատ Ռեզորտ Հյուրանոցն աշխատանքի է հրավիրում փորձառու և ստեղծարար խոհարարներ/ուհիների, ովքեր կօգնեն մեր խոհարարների թիմին ամենօրյա աշխատանքում։
Պարտականություններ
- Իրականացնել խոհարարի, սննդի ամենօրյա պատրաստումը՝ Հյուրանոցի որակին և ստանդարտներին համապատասխան։
- Հետևել ղեկավարի հանձնարարություններին և առաջարկություններին ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։
- Ստուգել պատրաստված սննդի որակը` ապահովելով հյուրանոցի ստանդարտները:
- Լիարժեք տիրապետել ճաշացանկում առկա ուտեստների բոլոր տեսակներին, դրանց բաղադրատոմսերին, պատրաստման մեթոդներին և ներկայացման ստանդարտներին;
- Իրականացնել ապրանքների ժամկետների պարբերական ստուգումներ և ապահովել դրանց պատշաճ պահպանումը;
- Պաշտոնին վերաբերող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ է։
- Խնդիրների լուծման և տարբեր հանձնարարություններ միաժամանակ կատարելու հմտություն;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն;
Հավելյալ նշումներ
Երևանից տեղափոխումն իրականացվում է ծառայողական փոխադրամիջոցով:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով: