Վաճառքի Մենեջեր

Նուշիկյան ասոցիացիա

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/11/2019

Նկարագրություն

Նուշիկյան Ասոցիացիա ընկերությունը տպարանում աշխատանքի համար փնտրում է նախաձեռնող վաճառքի մենեջերի, ով ունի համապատասխան գիտելիքներ և տվյալ ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ։

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում, առաջարկների ներկայացում, հանդիպումներ հաճախորդների հետ, բանակցությունների ու պրեզենտացիաների վարում:
  • Ծառայությունների և ապրանքների վաճառք ներկա և պոտենցիալ հաճախորդներին:
  • Պայմանագրերի կնքում և ծառայությունների գործարկման վերահսկում:
  • Պոտենցիալ հաճախորդների բազայի ձևավորում և կառավարում:
  • Հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդում:
  • Թիմային աշխատանք և այլ բաժինների հետ ակտիվ համագործակցություն։
  • Աշխատանքային պրոֆեսիոնալ հարաբերությունների կառուցում՝ համաձայն ձևավորված արժեքների, կորպորատիվ մշակույթի և հաստատված աշխատանքային էթիկայի և կարգապահական նորմերի:
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բանակցություններ վարելու հմտություն:
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես վաճառքի մասնագետ/մենեջեր:
  • Հայերենի կատարյալ իմացություն, ռուսերեն և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Գրագետ խոսք, բիզնես գրագրություն:
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն:
  • Պատասխանատվության զգացում։
  • Համակարգչի ազատ տիրապետում (MS Office, ոչ բարդ ծրագրեր, փոստից օգտվելու և ինտերնետից ազատ օգտվելու ունակություն):
  • Կայքերի մշակման ու ինտերնետ մարքեթինգի ոլորտից բազային գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

nush214994@job.am
SHARE: