Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում

INECOBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Deadline: 12/7/2019

Ուսանո՞ղ ես*

Նո՞ր ես ավարտել համալսարանը

Փնտրու՞մ ես պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն

*Ծրագիրը նախատեսված է նախավերջին և վերջին կուրսի ուսանողների համար

«Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում» ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա.

  • Ինքնադրսևորվել մի միջավայրում, որտեղ արժևորում են նորարարական գաղափարները
  • Ունենալ բազմակողմանի զարգացման անհատական ծրագիր
  • Ձեռք բերել մասնագիտական աճի և զարգացման հեռանկարներ
  • Ստանալ ուղեգիր դեպի Ինեկոթիմի մեծ ընտանիք

Ծրագրի փուլեր.

Ծրագիրը բաղկացած է 4 փուլից՝

  • Թեստավորում*
  • Հարցազրույց /Անհատական կամ խմբային/
  • Վերապատրաստում
  • Աշխատանքի ընդունում

*Թեստավորմանը հրավիրվում են ինքնակենսագրականների դիտարկման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները:

Թեստավորում

Թեստը բաղկացած է տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներից, չի պահանջում մասնագիտական գիտելիքներ: Այս փուլի նպատակն է ստուգել թեկնածուների մտքի ճկունությունն ու տրամաբանական մտածողությունը:

Անհատական/Խմբային հարցազրույց

Անցկացվում է հարցազրույցների 2-3 փուլ, բացահայտելու հավակնորդների անձնական որակները, աշխարհայացքն ու համապատասխանությունն առկա թափուր պաշտոններին:

Վերապատրաստման փուլ

Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է վերապատրաստման անհատական պլան՝ ելնելով գիտելիքների մակարդակից ու պլանավորված մասնագիտացումից: Յուրաքանչյուր հավակնորդ վերապատրաստման ողջ ընթացքում ունենում է մենթոր, ով պատասխանատու է վերապատրաստման ընթացքի առավելագույն արդյունավետության համար: Վերապատրաստումը տևում է 2-3 ամիս և վարձատրվում է:

Աշխատանքի ընդունում

Վերապատրաստման ամփոփման դրական արդյունքների դեպքում թեկնածուները ստանում են աշխատանքի առաջարկ սկսելու իրենց բանկային կարիերան նախընտրելի պաշտոնում․

Ֆինանսական խորհրդատու /ք. Երևան, ք. Աբովյան/

  • Հաճախորդի պահանջմունքների բացահայտում և խորհրդատվության տրամադրում
  • Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
  • Մասնակցություն բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
  • Բանկի վաճառքներին առնչվող այլ աշխատանքներ 

Գործառնավար-գանձապահ - 0.5 և ամբողջ դրույք /ք. Երևան, ք. Հրազդան/

  • Բանկի ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Կանխիկ գումարների և այլ արժեքների ընդունում, տրամադրում
  • Միջբանկային, ներբանկային փոխանցումների իրականացում
  • Բանկային, ավանդային հաշիվների համալրում/ելքագրում
  • Վարկերի կանխիկ և անկանխիկ մարումների իրականացում
  • Տեղեկանքների, քաղվածքների դիմումների ընդունում, տրամադրում

Բիզնես խորհրդատու /ք. Երևան, ք. Արտաշատ/

  • ՓՄՁ հաճախորդների բազայի ստեղծում և ներգրավմանն ուղղված այցելությունների իրականացում
  • Խորհրդատվության տրամադրում, ՓՄՁ հաճախորդների վարկային պահանջմունքների  բացահայտում
  • Վարկային հայտի վերլուծություն և հաստատում
  • Վարկային պորտֆելի վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում և իրականացում 

Դե ինչ, եթե Քեզ հետաքրքրեց այս առաջարկը, դիմի՛ր և ստացիր Քո՛ հնարավորությունը:

Ինչպե՞ս դիմել

Սեղմի՛ր «Լրացնել դիմում հայտ» կոճակը և լրացրու՛ այն, մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

SHARE: