Պատվերների Բաժնի Աշխատակից

GMG Group

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Salary: 150,000

Deadline: 12/5/2019

Նկարագրություն

«ՋԻԷՄՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պատվերների բաժնի աշխատակցի:

Ընկերությունն ավելի քան 17 տարի զբաղվում է մուտքի, միջսենյակային դռների, ինչպես նաև կահույքի արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում:

Պարտականություններ

  • Լրացնել ընկերության պատվերները, հետևել պատվերների հաստատման ժամանակահատվածին, տալ ամենօրյա արտադրության ենթակա պատվերների ցանկը  
  • Հաշվել պատվերների արժեքները, ինչպես նաև գրասենյակ այցելած հաճախորդների համար պատրաստել գնային առաջարկներ
  • Կազմել արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների փաստաթղթերը
  • Իրականացնել «ապառիկը տեղում» գործարքները, ձևակերպել համապատասխան փաստաթղթերը, սպասարկել հաճախորդներին, կազմակերպել ամբողջ գործընթացը, փաստաթղթերը տանել բանկ
  • Կատարված աշխատանքների և ստացված արդյունքների մասին ամենամսյա հաշվետվությունների ներկայացում տնօրենին
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Word, Excel ծրագրերի իմացություն
  • Պատասխանատվության զգացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Նախաձեռնող, ճկուն, ճշտապահ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր`հնգօրյա

Աշխատանքային ժամեր`10:00 -19:00

Դիմելու համար կարող եք ուղարկել CV նշված էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

gmg214815@job.am
SHARE: