Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Industry: Legal, Insurance

City: Yerevan

Deadline: 11/15/2019

Նկարագրություն

Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետն աջակցում է բաժնի համակարգողին իրականացնել օրենսդրական վելուծություններ և կազմակերպության կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկությունների ջատագովությանը: 

Պարտականություններ

  • Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
  • Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
  • Ազգային Ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
  • Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
  • Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
  • Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
  • Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
  • Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:

Պահանջներ

Ø  Բարձրագույն իրավաբանական կրթություն

Ø  Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում

Ø  Վերլուծական հմտություններ

Ø  Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)

Ø  Համակարգչային հմտություններ

Ø  Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն

Ø  Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

Ø  Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

Ø  Պատրաստակամություն պաշտպանել կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Հավելյալ նշումներ

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք:

Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով:

Գտնվելու վայրը՝  ք. Երևան, Վարդանաց 15/10:

Դիմելու կարգը՝

Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական և հետաքրքվածության նամակ (PDF ֆորմատով), մինչև 2019 թ. նոյեմբերի 14-ը:

 Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

hels214849@job.am
SHARE: