Վաճառող Գանձապահ

Bulgartrade LLC / Alain Delon Fashion Armenia

Industry: Customer Support, Client Care

City: Yerevan

Deadline: 11/24/2019

Նկարագրություն

Բուլգարթրեյդ ՍՊԸ-ն, որ ներկայացնում է եվրոպական Alain Delon Fashion տղամարդկանց հագուստի բրենդը Հայաստանում, աշխատանքի է հրավիրում  բարձր պրոֆեսիոնալ և մարդկային ունակություններով մասնեգտների,  որոնք կհամալրեն մեր թիմը և կդառնան էքսկլյուզիվ ապրանքանիշի դեսպանները Երևանում։
Խանութ-սրահը գործելու է MegaMall Armenia-ում։

Պարտականություններ

  • Իրականացնել վաճառք և հաճախորդների սպասարկում,
  • Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
  • Իրականացնել ապրանքի վաճառքը կիրառելով ՀԾ ծրագիրը,
  • Պատասխանատու լինել խանութի ֆինանսական հոսքի համար,
  • Վերահսկել/օգնել խանութում աշխատող վաճառքի մասնագետներին,
  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում,իրականացնել  խորհրդատվություն
  • Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին։
  • Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
  • Անձնական հաջողություններով/գիտելիքներով կիսվել գործընկերների հետ,
  • Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։ 

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտում պարտադիր է,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Համակարգչային գիտելիքներ (ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Նվիրվածություն և ազնվություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին։ 

 Ինքնակենսագրականը (CV)՝ լուսանկարով, անուն և ազգանուն անվանումով, նշված էլ․ հասցեին պետք է ուղարկել Word կամ PDF ֆորմատով նշված էլ․ հասցեին։ 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

bul214876@job.am
SHARE: