Վաճառքի Գծով Մասնագետ (Key Account Manager) (ՌԴ)

Դիստրիբյուտորական Ընկերություն

Industry: Sales, Business Development

City: Ռուսաստանի Դաշնություն

Salary: Մրցակցային

Deadline: 11/30/2019

Նկարագրություն

Դիստրիբյուտորական ընկերությունը, որը զբաղվում է սնեկերի ու նմանատիպ սննդամթերքի վաճառքով, աշխատանքի է հրավիրում վաճառքի գծով մասնագետի (Key Account Manager): 

Վայրը՝ ՌԴ, Ուրալի դաշնային շրջան

Ոլորտը՝ սննդամթերքի արտադրություն և վաճառք

Աշխատանքային պայմաններ

Աշխատավարձը կազմված է երկու բաղկացուցիչ մասերից `հաստիքային և գործարքային: Ներկայիս վաճառքի ծավալներով ընդհանուր նվազագույն եկամուտը կազմում է 350,000 դրամ:

Շուկայի իրական հնարավորություւնները թույլ են տալիս աշխատել 700,000 - 1,000,000 դրամ։

Պարտականություններ

  • Իրականացնել սառը զանգեր` նոր հաճախորդներ ներգրավելու և ներկա հաճախորդների հետ ընթացիկ աշխատանք իրականացնելու նպատակով,
  • Իրականացնել վերահսկողություն ընկերության մասնավոր գործընկերների վաճառքի աշխատանքին,
  • Աշխատանք ընկերության առանցքային հաճախորդների հետ,
  • Պարբերական մոնիթորինգների իրականացում` այցելություններ իրականացնելու միջոցով
  • Ստեղծել, զարգացնել եւ պահպանել դրական գործարար և հաճախորդների փոխհարաբերություններ,
  • Ապահովել հաճախորդների խնդիրների և բողոքների լուծումները` հնարավորինս բավարարելով նրանց պահանջները,
  • Կցված առևտուր իրականացնող գործընկերների առևտրային կետերի ծածկույթի արդյունավետ ապահովման գործընթացի վերահսկողություն,
  • Կցված առևտուր իրականացնող գործընկերների կողմից մերչնդայզինգի իրականացման վերահսկողություն, որը ենթադրում է ոչ միայն ապրանքատեսականու դասավորություն, այլ նաև վաճառքի կետի ձևավորում՝ կազմակերպության չափանիշների համաձայն:

Պահանջներ

  • տարիքը՝ 24 –45
  • սեռը` իգական
  • բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • աշխատանքային փորձը պարտադիր է
  • ռուսերենի գերազանց հաղորդակցման մակարդակ
  • բանակցային տեխնիկաների տիրապետում
  • հաղորդակցվելու, ներկայացնելու և ազդեցություն գործադրելու հմտություններ
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Խնդրում ենք դիմեն միայն նկարագրությանը համապատասխանող թեկնածուները՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

dis213431@job.am
SHARE: