Ներմուծման Մենեջեր

Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊԸ

Industry: Logistics, Transportation

City: Yerevan

Deadline: 12/1/2019

Նկարագրություն

Սննդամթերք ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է Ներմուծման մենեջեր:

Պարտականություններ

  • Համագործակցություն առկա գործընկերների հետ
  • Իրականացնել  շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Նոր  գործընկերների որոնում, կապեր հաստատել և վարել բանակցություններ վերջիններիս հետ, զարգացնել համագործակցությունը՝ կապի տարբեր միջոցներով
  • Համագործակցել տրանսպորտային ընկերությունների հետ, կազմակերպել բեռնափոխադրումներ, ստուգել թղթաբանությունը, հետևել փաստաթղթերի ճշգրտությանն, ապրանքների բարձումից մինչև պահեստ ժամանմանը
  • Ձևավորել նոր պատվերներ՝ հիմնվելով ապրանքային ներքին շարժի և պահանջարկի վրա
  • Ստուգել և պատրաստել մաքսազերզման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Պահանջներ

  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմով աշխատելու կարողություն
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, համացանցում ազատ աշխատելու հմտություն
  • Բարձրագույն կրթություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Բանակցություններ վարելու, ներկայացնելու և կապեր հաստատելու գերազանց հմտություն

Միայն համապատասխան տվյալների դեպքում հրավիրում ենք հարցազրույցի, որի ընթացքում ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ:

Հավելյալ նշումներ

Խնդրում ենք չզանգահարել այլ ուղարկել միայն ռեզյումե`հայերեն լեզվով,  նշված էլեկտրոնային հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

vas213396@job.am
SHARE: