Տնօրենի օգնական

"Մեհրաբյան և որդիներ" ՍՊԸ

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 3/4/2021

"Մեհրաբյան և որդիներ"  ՍՊ ընկերությունն  աշխատանքի է հրավիրում արագ կողմնորոշվող և կազմակերպված աշխատակցի՝ տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Պլանավորել և կազմակերպել  տնօրենի օրակարգը, գործնական հանդիպումները,
  • Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը,
  • Կազմել պայմանագրեր և լիազորագրեր, ծանուցել, իրականացնել վերջիններիս կատարման վերահսկողությունը, կատարել տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարականներ,
  • Վարել ընկերության նամակագրությունը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,
  • Ապահովել տնօրենի ընդունարանի պատշաճ սպասարկումը,
  • Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, 
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն,
  • Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

 

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: