Ադմինիստրատիվ Օգնական

"Մեհրաբյան և որդիներ" ՍՊԸ

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 4/29/2020

"Մեհրաբյան և որդիներ"  ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի, ով կաջակցի տնօրենին ընթացիկ աշխատանքների կազմակերպման և իրականցման գործընթացում և կհետևի նրա կողմից տրված հանձնարարությունների պատշաճ և ժամանակին կատարմանը:

Աշխատանքային պարտականություններ

  • Վարել գրասենյակի փաստաթղթաշրջանառությունը և նամակագրությունը,
  • Կազմել և վարել տնօրենի հանդիպումների ժամանակացույց,
  • Տրամադրել աշխատակազմին անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Վարել ընկերության մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցամատյանը ,
  • Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին,
  • Ապահովել ղեկավարի ընդունարանի պատշաճ կառավարումը և սպասարկումը,
  • Իրականացնել պարտականություններից բխող այլ գործառույթներ:

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն, 
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու ունակություն, 
  • Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու ունակություն,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Microsoft Office (Outlook, Word, Excel) ծրագրերի լավ իմացություն:  

Հավելյալ նշումներ

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականը հետևյալ էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

tsia213158@job.am
SHARE: